Բանների կոդը

Սաշա` մի կույսի պատմություն(Նյւութը կազմված է բազում մասերից)



Ես քսանմեկ տարեկան եմ: Ես կույս եմ: Իհարկե, տղաներ իմ կյանքում եղել են, բայց դեպքերի բերումով կամ չցանկանալու պատճառով, ես չեմ տրվել նրանց:


Սեր անելը դարձել է մեր ժամանակի գլխավոր խնդիրը` ասա, ա՜յ մարդ, ուզում ես գնալ սեր անել, ինչ ես աջ ու ձախ նայում, տառապո՛ւմ տանջվո՛ւմ: Վերջում էլ, եթե բախտդ չբերեց ու զուտ սեքսի համար չամուսնացար մի կիսաճաղատ, կիսաատամ և վրայից անընդհատ սխտորի հոտ բուրող մեկի հետ, ապա կդառնաս քառասունհինգ տարեկան գազազության գագաթնակետին հասած, իսկական տղամարդկանցից խրտնող ( ու դու էլ ոչ պակաս կիսաատամ ու կիսաճաղատ մնացած կույս)…ո՛չ կին, ո՛չ աղջիկ…


Բայց, դե հո պատահական մարդկանց չես տրվի: Իսկ ես իմ քսանմեկ տարեկնում դեռ ուշաթափության հասնող սիրով չեմ տարվել: Ես նույնիսկ չեմ համբուրվել, դե այդպես էլ է պատահում, ինձ նման շատերը կան: Չնայած մի անգամ համբուրվել եմ, բայց ոչ տղայի հետ…չէ՛, չէ՛ ..և ո՛չ էլ աղջկա:



Դպրոցական տարիներն էին: Մի անգամ իմ համադասարանցին` Արմենը ինձ հրավիրեց այգի զբոսանքի: Երբ ես մոտեցա նրան, նկատեցի ձեռքի բոսորագույն վարդը: Նա վարդը մեկնեց ինձ ու ասաց.


- Սա քեզ, -և ուսերիցս բռնելով մոտ քաշեց ու փորձեց համբուրել: Չե՛ Արմեն ջան դու ինձ չես հրապուրում: Մի գուցե այն ժամանակ ես շատ մեծամիտ էի:


Ես հրեցի նրան , նայեցի շփոթված դեմքին ու ապտակի նման շրմփացրի.


- Հիմա՛ր:


Այն ժամանակ հպարտ էի իմ պահվածքով, հետո շրջվեցի ու հպարտ, դանդաղ, զոհին վերջնականապես հոշոտած ընձառյուծի քայլվածքով հեռացա` թողնելով Արմենին գլխիկոր կանգնած:


Վարդը մնացել էր ձեռքումս: Այգում քայլելով սկսեցի հոտ քաշել ծաղկից ու կամաց հպել շուրթերիս: Հանկարծ ես հասկացա , որ ինձ դուր է գալիս շուրթերիս հպել թավշյա վարդի կոկոնը: Այգում գրեթե մարդ չկար: Միայն նստարաններից մեկի վրա մի զույգ էր համբուրվում: Ես ետ նայեցի, հետևցս մարդ չէր գալիս: Նստեցի դատարկ նստարանին, աչքերս փակեցի ու նորից վարդի բուրումնավետ կոկոնը մոտեցրի շուրթերս:


Ես դեռ համբուրվելու փորձ չունեի, բայց այդ թավշյա փափկությունն ու նուրբ ամրությունն ինձ ստիպում էր նորից ու նորից համբուրել վարդը…տարօրինակ է, հաճելի…տեսնես 

իսկական համբույրն Էլ է սրան նման :

Հանկարծ ուշքի եկա հազոցի ձայնից: Մի պապիկ կանգնած ինձ էր նայում.


- Սիրածի՞դ ես հիշում, բալա ջան, -ասաց նա ու մեղմ ժպտաց:


Վեր թռա տեղիցս ու փախա, կարծես հանցագործության մեջ բռնված լինեի: Դրանից հետո դադարեցի այգում «համբուրվել»: Եվ այսպես, ինչպես ասում է Բոկաչոն` «սկսվում է գիրքը»…


Դռան զանգն է: Ընկերուհիներս են, պիտի գնամ:


Իմ ընկերուհիների նման այս քաղաքում չկան: Նրանք յուրահատուկ են…և նրանցից ոչ մեկն էլ կույս չէ…


Սոֆի .. շարունակելի…



Այս քաղաքում նա առաջինն է: Նա միշտ իր ուզածին հասնում է:
Սոֆին իմ ընկերուհիներից ամենաբարդն ու լրջամիտն է: Չնայած, որ նրա մոդելային կարիերան ծաղկունք է ապրում, նա մի կաթիլ չի փոխվել մարդկային առումով:
Նրան սիրում են տղամարդիկ…Նա մեկ սառույցի պես սառն է, մեկ ժայթքում է ինչպես հրաբուխը: Երբ նա պոդիում է բարձրանում բոլորը շունչները պահում են: Հիշում եմ, երբ Մոսկվայում ցուցադրության էր, պոդիում բարձրանալուն պես մի տղամարդ վազեց դեպի նա ու սկսեց ագահորեն համբուրել նրա պարանոցն ու գոռալ, որ սիրում է…Այն ժամանակ զվարճանում էինք, բայց հետո պարզ դարձավ, որ իսկական ողբերգություն էր, քանի որ այդ տղամարդու կինը նույնպես ցուցադրությանն էր նստած:
Սոֆին գեղեցիկ է, բարձրահասակ ու սլացիկ կազմվածքով:  Նրա կանչող հայացքն ու զգացմունքային շուրթերը խելքահան կարող են անել ցանկացած տղամարդու: Կատվային քայլվածքով Սոֆին գիտե, թե ինչ է ուզում կյանքից: Նրա մի հպումից մարմինդ կարող է փշաքաղվել , իսկ բնազդները կմթագնեն գիտակցությունդ: Սոֆին 25 տարեկան է և գրեթե ամեն ինչ ունի…բացի…
Նրա պատմությունը նույնքան բարդ է, որքան և նա: Նա ապրում է հանուն հետաքրքրությունների բավարարման, Սոֆին ուրիշ է…
-Գիտես, մոդելային բիզնեսում մարդկային առևտուր է: Այստեղ կամ պիտի կորցնես քո կերպն ու ձուլվես«զանգվածին»,կամ լինես «սպիտակ ագռավ »- պատմում էր մեզ Սոֆին,- Երբ մանկանման աղջիկները գալիս են հեշտությամբ են հոսանքներին տրվում, որոնք գրեթե միշտ տանում են սրա կամ նրա անկողինը: 18 տարեկան էի, երբ մոդելային գործակալությունն  ինձ ուղարկեց  մեծահարուստների փակ «փարթիի»: Իմ խնդիրն էր ուղեկցել այդ տղամարդուն, ով ուզում էր բոլորին ցույց տալ, թե իբր ցանկալի է անգամ իմ պես վագրիկի համար: Ես,  հետաքրքրությունից դրդված,  գնացի հասկանալու, թե ինչպես են հարուստները զվարճանում : Ծերուկն ինձ ծանոթացրեց ընկերներին. ասելով, որ իր եղնիկն եմ: Ես հասկացա, որ թակարդում եմ, որ կեղտոտ խաղ են խաղացել գործակալությունում: Ծերուկն ինձ ուղեկցեց առանձնասենյակ ու հանվեց: Ես կարմիր, գեղեցիկ երեկոյան զգեստ էի հագել ՝ երկար բացվածքով: Նա ատամներով իջեցրեց հագուստիս շղթան ու սկսեց լեզվով իջնել ներքև: Ես վախից փշաքաղվել էի, իսկ նրան թվաց,  թե գրգռվել եմ: Սիրտս խառնում էր նրանից ու ես անիծում էի իմ կյանքը: Երբ ասացի՝ թող, որովհետեւ  չեմ ուզում շարունակես, ծերուկը բռի մեջ հավաքեց մազերս ու կծեց դունչս՝ ասելով, որ այսօր ինձ հետ մինչև լույս պիտի զվարճանա, որովհետև վճարել է ինձ համար:Ասաց՝  իմ պես այնքան անմեղ ու մեղավոր եղնիկներ են ձեռքի տակով անցել: Ես փորձեցի պայքարել, բայց նա բաց չէր թողնում:  Նման զզվելի տեսարան երբևէ չէի տեսել: Այս հաստափոր մարդն այնքան խղճուկ էր մերկ վիճակում, նրա ինքնավստահությունը թղթադրամներն էին: Ես կամաց շշնջացի, որ պիտի հակաբեղմնավորիչ  խմեմ, որը պայուսակումս է: Նա թողեց ինձ:
Տանից դուրս գալիս ես էլեկտրոշոկ էի վերցրել: Առանց տատանվելու մի քանի անգամ տոկի տվեցի ծերուկին: …Շա՜ատ ծիծաղելի էր: Ինչպիսի ամո՜թ, նա՝ այդ  պատկառելի ու երևելի գործարարը,  մերկ ու էլեկտրո ստացած վիճակում կուչ էր եկել երեխայի պես: Հետո խուլ ձայնով սպառնաց, որ կոչնչացնի ինձ, ես էլ սպառնացի, որ եթե մի բան այն չանի խայտառակ կանեմ ընտանիքի, հարազատների ու խնամիների առջև:
Կարճ ժամանակ անց նա դարձավ իմ հովանավորը: Ա՜խ , եթե չլիներ այդ միջադեպը, դժվար թե նա բարեգործությամբ զբաղվեր: Իսկ «առաքինի» բարեգործի կերպար ստացած այդ հաստափոր ծերուկը մարդկանց մոտ հարգանքի ու մեծարման էր արժանանում: Ես մսխում էի նրա փողերը, նա սիրում էր ինձ ու լսում էր իմ ամեն ասածին: Ես երբեք նրան չտրվեցի: Դա այն ժամանակներն էր, երբ հասկացա, որ թույլ չեմ տա՝  ինձ հետ իրի պես վարվեն:
Կույսի առաջին սեքսը սեղանի վրա էր
Սյուզիին մենք թիթեռնիկ ենք ասում, որովհետեւ նրա կյանքը նման է թիթեռի՝ ազատ ճախրում է, ու թիթեռի պես էլ շուտ «մահանում»: Նա իր բոլոր ընկերների կյանքից կորում է այնպես, ինչպես հայտնվել է` մի վայրկյանում: Սյուզին երկարատև հարաբերություններ չի սիրում ու հաճախ է ինձ հիշեցնում. «Ախր, Սաշա մեկի հետ միշտ չես քնի, չնայած դու ինչ գիտես դրա մասին»:Գիտեմ հիմա կհարցնեք, իսկ ուր մնաց սերը, նա դրա համար էլ իր պատասխանն ունի. «Սերը ինձ համար ՍԵՔՍՆ է, որը չի հարցնում ոչինչ, ուղղակի տրվում է քեզ ու վերջ, այն չի դնում քո առաջ ոչ մի պարտականություն, միայն մարմնական 11 րոպեանոց հաճույք եվ վերջ. դու կարող ես նույնիսկ չսիրել»: Կարող եք չհամաձայնել նրա հետ, բայց չմտածեք, թե նա փողոցայինի մեկն է և շատ խիստ էլ չդատեք նրան: Նա տակից չի անում, նա կույսի շղարշ չի գցում վրան, և չի էլ բարձրաձայնում, որ կույս չէ, նա ուղղակի ապրում է:Ապրում է այնպես, ինչպես ուզում է, ինչպես` թիթեռնիկը: Իր առաջին անկողնային «սիրեկանին» Սյուզին հանդիպեց ,երբ ընդամենը 18 տարեկան էր:«Սկզբում այդ մտքից սարսափում էի, բայց հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես նա ինձ քարշ տվեց իր անկողին, ինչպես այդ սրիկան համոզեց ինձ՝ հետը քնեմ:Հիմա նրան ասում եմ սրիկա, որովհետև չէի ուզենա, որ նա առաջինը լիներ»,- Սյուզին այդ օրը երբեք առանց հուզմունքի չի կարողանում մտաբերել: Իսկ այդ սրիկայի հետ Սյուզին ծանոթացել էր իր ամենասիրած ակումբում: «Ակումբի բարմեն էր ու միշտ աչքի պոչով տնտղում էր ինձ: Տասնութ տարեկանում ակումբ հաճախելը, իհարկե, լավ չէ, բայց ով է ստուգում անձնագիրդ, մի քիչ լավ տեսք ունես, և դռները բաց են քեզ համար:Այդ օրը ես ընկերուհիներիս հետ էի, որոշել էինք նշել մեր տնօրենին դպրոցից հեռացնելու փաստը: Այնքան էինք տարվել այդ ուրախ լուրով, որ չեմ հիշում քանի շիշ գարեջուր անցավ կոկորդովս: Աչքերիս առաջ ամեն ինչ տակնուվրա էր լինում, մարդիկ լղոզվում էին, իսկ ես ոչինչ չէիր զգում:Մի քանի վայրկյան հետո, աչքերս բացեցի մի ինչ որ սենյակում, որտեղ նա արդեն շատ դանդաղ հանում էր վերնազգեստս:Նա համբուրեց վիզս, հետո կուրծքս, հետո ինձ գցեց գետնին, հանեց շալվարս եվ սկսեց համբուրել որովայնս:Անկեղծ ասեմ զգացողությունն աննկարագրելի ցնցող էր. նա ինձ լպստում էր շունիկի պես:Իսկ ես ուզում էի գոռալ, որ շարունակի, հանկարծ կանգ չառնի:Ախ… որքան լավն էր այդ սրիկան: Ներսումս տարօրինակ բաներ էի զգում, դեռ երբեք նման զգացողություն չէի ունեցել: Ցանկությունից գոռում էի, ձեռքով բռնել էի կուրծքս, եվ եթե նա մի քիչ էլ արագացներ, հաստատ կպոկեի այն:Մյուս ձեռքս էլ շոյում էր շուրթերս:Մի քանի վայրկյանից այդ շունիկը վերածվեց կատաղած շան, երբ իջեցրեց շալվարը… ու ես առաջին անգամ տեսա դա:Նա ուզում էր ինձ, ուզում էր զրկել ինձ այն թանկ բանից, ինչ ես ունեի այդ պահին:Ա՜խ, Աստված իմ, հիմա ինչ է լինելու:Այս ամենը ես միայն ֆիլմերում էի տեսել, բայց այն ինչ կատարվում էր ինձ հետ, լրիվ տարբերվում էր: Զգում էի, թե ինչպես էր ամեն անգամ փոխվում նրա շնչառությունը` մեկ արագանում, մեկ կանգ էր առնում:Հիշում եմ նրա բառերը, «Սիրունիկս», «Քաղցրս», դրանք ինձ դուր էին գալիս, իսկ ես անջատված ծիծաղում էի, կարծես ինձ ներսից խուտուտ էին տալիս:Վերջապես նա հասավ իր նպատակին, բայց այդ զգացողությունն անտանելի էր, ես տնքում էի ցավից, պինդ բռնել էի անկողնուց, որ չգոռամ: Քրտինքը հոսում էր վրայովս, բայց ես շարունակում էի: Հետո նա առաջարկեց փոխել դիրքս ու ինձ գրկելով, հենեց պատին, իսկ քիչ անց հայտնվեցի սեղանին:Շարունակեցինք այնքան մինչև նա վերջացրեց, հետո անտարբեր ասաց՝ դու ազատ ես: Նա ազատեց ինձ կուսության ճիրաններից.երեւի ազատ ասելով հենց դա էլ նկատի ուներ»,-համենայնդեպս այսպես է մտածում Սյուզին:
Անցել է հինգ տարի, բայց Սյուզիի կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել, եթե չհաշվենք սեփական հագուստի խանութի ձեռքբերումը, հոր մահից հետո, այն միակ բանն էր, որ մնաց նրան: Սյուզիի համար դա, իսկապես, թանկ նվեր է. 20 ամյակին է ստացել:Երբ մահացավ նրա հայրը, հիշում եմ միշտ ասում էր ինձ « Գիտես Սաշա, հասկացել եմ, որ կյանքը մի ակնթարթ է, և հենց այդ ակնթարթում էլ ամեն ինչ կարող է փոխվել: Ինձ համար այդ ակնթարթը` հորս ավտովթարի լուրն էր: Իսկ հիմա անհասկանալի բութ ու սառը ցավ եմ զգում, որը երբեք չի անցնի »:Սյուզին չէր կարողանում տեսնել մոր տառապանքները, որն ամեն օր նստում էր պատուհանի մոտ և սպասում, թե երբ ամուսինը կվերադառնա տուն, իսկ այդ ամենը չտեսնելու համար նա դատարկում էր վիսկիի շիշը` մեկը մյուսի հետևից, այնքան մինչև անջատվում էր և կորցնում հիշողությունը:Իհարկե դա ժամանակավոր օգնում էր նրան, բայց սթափվելուց հետո նորից այդ բութ ցավը:
Մի սովորական երեկո, տանս հեռախոսը զանգեց` հիվանդանոցից էր.«Ձեր ընկերուհին ինքնասպանության փորձ է արել »: Այս լուրը ուղղակի սառը ցնցուղի պես թափվեց գլխիս: Ես կախեցի լսափողը և շնչակտուր հասա հիվանդանոց, իսկ երբ բացեցի հիվանդասենյակի դուռը, իմ խեղճ թիթեռնիկը կորցրել էր իր կյանքերից մեկը: Ես նրան դեռ այդ վիճակում չէի տեսել, նա անօգնական գամված էր անկողնուն, այն ժիր թիթեռնիկից ոչինչ չէր մնացել:Քիչ անց սենյակ մտավ բժիշկը և ասաց. «Ձեր ընկերուհին ինքնասպանության փորձ էր արել, ակումբներից մեկում լավ հարբել էր, իսկ հետո փորձել կտրել երակները, բախտը բերել է աշխատողներից մեկը շուտ տեսել է նրան և զանգահարել շտապօգնություն, եթե մի քիչ էլ ուշացներ նրան փրկել չէր լինի » , իսկ վերջում ավելացրեց  «Երբ արթնանա ասացեք, որ կյանքը սիրում է նրան և չարժե չար կատակ խաղալ նրա հետ, գուցե հաջորդ անգամ, էլ հնարավորություն չտա»: Ամբողջ գիշեր մնացի նրա կողքին, նա չէր շառժվում, իսկ ես աչքս չէի քաշում նրանից:
Եվ միայն մի ակնթարթ նա բաց արեց աչքերը և ասաց.
- Կներես:
Միայն այս դեպքից հետո, թիթեռնիկը սկսեց նորից ճախրել….
Նազելի. Ճակատիս վրա գրվա՞ծ է, որ կույս չեմ
«Սաշա՛, նորից նույն հարցն ես տալիս, ասել եմ չէ՞, չեմ ուզում դրա մասին խոսել»,-  ամեն անգամ այս պատասխանն եմ տալիս իմ ամենահետաքրքրասեր, հոգով ու ֆիզիոլոգիապես կույս ընկերուհուս, երբ փորձում է ինձնից կորզել, թե  քանի տարեկանում եմ զրկվել կուսությունիցս: Ախր այդ մասին, իսկապես, չեմ սիրում խոսել, մի տեսակ ճնշվում եմ, ամաչում, փակվում իմ մեջ… անտանելի զգացողություն է: Բայց, եթե մենակ Սաշան լիներ հարցնողը…Շատ եմ մտածել, թե ինչու են ինձ այդքան շատ այդ զզվելի, իմ ամենաչսիրած  հարցը տալիս՝ կույս եմ , թե՝ չէ. Այդ  հարցին չգիտեմ՝ ինչ պատասխանեմ՝ ոչ այո, ոչ ՝ չէ եմ  ասում. ժպտում եմ: Չէ ճակատիս վրա, հաստատ գրված չէ, որ կույս չեմ, բայց արդեն 2 տարի է, ինչ չեմ: Սրա մասին գիտեն միայն ընկերուհիներս: «Ինչու՞ ես դա արել, ի՞նչ էիր մտածում, այդ քայլին գնալուց առաջ… բախտիդ քար ես գցել…»,- երեւի սա մամայիս առաջին ռեակցիան կլիներ, եթե նրան  պատմեի: Չէ, իհարկե, ես դա չեմ անի, չափից դուրս բարոյական, պահպանողական մտածելակերպով մամաս հաստատ չէր դիմանա:  Ուրեմն այս այն դեպքն է, երբ պտուղը ծառից շա՜տ հեռու է ընկել: «Կյանքում արածս ոչ մի բանի համար չեմ փոշմանում»,- սեքս անելու մասին խոսելիս միշտ այսպես եմ պատասխանում ընկերուհիներիս,բայց դե հոգուս խորքում, լավ էլ գիտեմ, որ սխալ ճանապարհ եմ դուրս եկել ու երեւի փակուղի եմ գնում: Հիմա մտածում եմ, 40 տարեկանում անհույս կույսի զգացողությունները ծանր կլինեն, բայց այդ տարիքում շատ սիրեկաններ փոխած ու լքված  կնոջ հոգեվիճակն էլ հաստատ նախանձելի չի լինի: Բայց ամուսնության մասին էլ եմ մտածում: Հիմա հաստատ կուսության անհրաժեշտությունը այդքան չեն կարեւորում, ինչքան 10 տարի առաջ, հիմա ոչ կույսերին առաջին գիշերից հետո քիչ դեպքերում են հորական տուն հետ ուղարկում, համ էլ հիմա կուսությունը նորից ձեռք բերելը շատ հասանելի է: Ժամադրություններից ուշանալ չեմ սիրում, բայց գրեթե միշտ ուշանում եմ, ու հիմա էլ կուշանամ, եթե չհասցնեմ 15 րոպեի ընթացքում ինձ կարգի բերել ու դուրս գալ տնից: Այսօր ընկերուհիներով հավաքվելու օրն է, էլի  Սաշայենց տուն ենք գնում: Սեքսի մասին էլ ենք խոսելու, ու ինձ էլի հաստատ կհարցնեն՝ այս շաբաթ քանի՞ անգամ եմ սեքսով զբաղվել… ախր ես սեքսի մասին էլ չեմ սիրում խոսել:
 Դուռը բացեցի իմ սիրելի եռյակը ներս մտավ: Մենք բոլորս էլ շատ տարբեր ենք, բայց մենք ընդհանուր մի շատ կարևոր բան ունենք..մենք կին ենք:
Սյուզի..նա անընդհատ ժպտում է, ծիծաղում, խոսում անդադար, բայց խորը վերք ունի սրտի մեջ:
Սոֆին գիտե ինչպես ապրել, օգուտ քաղել կյանքի ամեն մի վայրկյանից: Իսկ իմ Նազենին… նա իսկական նազանք է:
Մենք տեղավորվեցինք բազկաթոռին, ինչպես միշտ սուրճ, քաղցրավենիք ու գինի: Բոլորս էլ գինի սիրում ենք, այդ հինավուրց խմիչքը երբ առկա է սեղանին տրամադրությունը միշտ տեղն է լինում:
Սյուզին միանգամից մի բաժակը խմեց.
-Կամա՜ց, -ծիծաղելով ասացի ես, մեզ բան չես թողնի:
-Այո, այն պետք է կամաց -կամաց խմել,որ համը զգաս` ինչպես սերը -ասաց Նազենին` մի կում անելով:
-Վայելե՜լ, ինչպես սերը, – շրթունքի վրայից հաճույքով լիզելով գինու կաթիլը ասաց Սոֆին:
- Աղջիկներ մենք պետք է խոսենք սպասվելիք իսպանական երեկոյից, պատրաստ եք չէ՞ մի լավ պարելու..
-Իհարկե՜,- միաբերան պատասխանեցին Սոֆին ու Սյուզին: Նազենին մեղմ ժպտաց:
Ու մենք ամբողջ երեկո ջերմ զրուցեցինք: Մինչև իսպանական փարթին մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք կհասցնենք տեղը տեղին պատրաստվել:
                              *            *               *
Երկուշաբթի երեկոյան ժամադրված էի մի կնոջ հետ, ում հետ պիտի աշխատանքային պայմանագիր կնքեի: Մասնագիտությամբ ֆոտոնկարչուհի եմ, շատ եմ սիրում աշխատանքս: Այդ կնոջ ամսագրի համար պիտի ֆոտոներ անեմ:
Պայմանավորվել էինք հանդիպել բացօթյա սրճարաններից մեկում: Պայմանավորված ժամից մի փոքր ուշացումով մոտեցա Տիկին Էմմային (այդպես էր նրա անունը¤: Նա քառասունին մոտ, կառե մազերով, բավականին խնամված մաշկով մի կին է: Էմման անդադար ծխում է, բայց չգիտես ինչու ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա կանացի թեթև շարժումով տուփից հանում ու գծագրված, բայց նուրբ շուրթերին մոտեցնում գլանակը, (այդ պահին լսվում է կրակայրիչի չխկոցը, նրա կողքի տղամարդիկ միշտ պատրաստ են վառելու նրա ծխախոտը) հետո այնպիսի հաճույքով է քաշում ծուխը, որ դու ինքդ կոկորդումդ զգում ես ծխի դառնությունը, ու հետո թեթևակի փչելով բաց է թողնում ծխի քուլան` ասես ցանկանալով դիմացինին կախարդել այդ ծխով:
Նա մենակ չէր: Դիմացը ինչ որ տղամարդ էր նստած:
- Ա՜ , Սաշա, ողջույն: Նստիր, խնդրեմ: Ծանոթացիր Ալեքսն է:
Ալեքսը ոտքի կանգնեց ու համբուրեց ձեռքս, ես ոտքից-գլուխ մի հայացք անցկացրի Ալեքսի վրայով: Նրա կատարյալ տեսքից (համենայն դեպս ինձ այդպես թվաց) շունչս կտրվեց: Ես նստեցի ու գրեթե ողջ խոսակցության ընթացքում փորձում էի մի վայրկյանից ավել չնայել
նրան: Հանկարծ Էմմայի հեռախոսը զնգաց: Իսկ Ալեքսը զբաղված էր թղթի վրա ինչ որ բան խզմզելով:
Ես առիթից օգտվելով ինձ թույլ տվեցի ավելի երկար նայել նրան: Ալեքսի աչքերը մուգ կանաչ էին, դեմքը սափրած չէր և դա նրան ավելի տղամարդկային տեսք էր տալիս: Եվ ես պատկերացրի, թե ինչպես եմ համբուրում նրա ականջը, հետո այտը, զգում եմ նրա այտերի ծակծկոցը, համբուրում նրա հյութեղ շուրթերի անկյունը, հետո դանդաղ շուրթերս հպում եմ նրա շուրթերին…դա կլինի երկար, անմոռանալի, կրքոտ… երկար ու անմոռանալի…Ա՛խ: Այնպես պատկերացրի, որ ինքս կծեցի շրթունքս ու այնքան ուժեղ, որ շուրթս վնասեցի, արյուն եկավ:
-Ի՞նչ պատահեց- իրար անցան Էմման ու Ալեքսը:
- Ոչինչ, ոչինչ, – անձեռոցիկով շրթունքս մաքրելով ասացի,- ներեցեք հիմա կգամ,-ասացի ես
ու արագ քայլելով գնացի զուգարանի կողմը: Տե՜ր աստված…. հիմա°ր, անփորձ կույս: Աղջիկները ճիշտ են ասում, այս ամենը ոչ մի լավ բանի չի բերի: Պիտի ընկեր ունենալ, թեկուզ չսիրել, բայց թող տղամարդ լինի կողքիդ:
Մի փոքր ուշքի գալով` վերադարձա:
- Սաշա, չներկայացրի, Ալեքսը իմ գործընկերն է ու շատ հավանում է քո աշխատանքները, -ասաց էմման:
- Սաշա, ինչ գեղեցիկ ու տարօրինակ աչքերի գույն ունես` մուգ շագանակագույն, թե՞ կանաչ ու սևով շրջանակված,- ասաց Ալեքսն ու կարծես իր հայացքով մտավ իմ ամբողջ էության մեջ:
Ես հասկացա, հենց նա էլ կլինի իմ առաջին տղամարդը:
Սոֆին, ֆեյսբուքյան սերերն ու իսպանական փարթին
Կիրակի իսպանական փարթին է: Վա՜յ, ոնց եմ հոգնել այս դատարկ երեկույթներից: 
Ոմանք գալիս են իրենց նոր հագ ու կապը ցույց տալու, ոմանք գալիս են իրար կպցնելու, իսկ ոմանք էլ պարզապես լավ ժամանակ անցկացնելու:
Ես սպասում եմ այս փարթիին, որովհետև գիտեմ որ Նա նույնպես գալու է…իմ ֆեյսբուքյան հերթական սերը…
Վիրտուլն այնքան արագ ներխուժեց մեր կյանք, որ մենք էլ չհասցրեցինք հասկանալ, բայց հիմա վիրտուալ կյանքում հանդիպում ենք, սիրահարվում, ոմանք ամուսնանում, ոմանք մի լա՜վ , ջիգյարով սեքս են անում ու վերջ:
Ստեփանի հետ ծանոթացա ֆեյսբուքյան խմբերից մեկում քոմենթելիս, կիրթ և հմայիչ երիտասարդ է: Սկզբում անքուն գիշերներ էինք անցկացնում զրուցելով, հետո սկսեց զանգերը, խոսակցությունները: Ցուցադրություններին սառույցով էի գնում, որ աչքերիս շատ ուռած չլինեին, ուշք ու միտքս ինտերնետն էր ու Ստեփանը:
Ես խելագարվում էի նրա « խելացի» հայացքի համար, միշտ էլ սիրել եմ կարդացած տղամարդկանց, նրանք ուրիշ են…
Եվ ահա, կիրքը այնքան խժռեց, որ քիչ էր մնում վիրտուալ սեքս անեինք: Ժամանակին ծիծաղում էի այդ տեսակ հիմարների վրա, ովքեր այնքան են տարվում վիրտուալով, որ մոռանում են իրական աշխարհի մասին:
Հերթական խելառ վիրտուալ գիշերից հետո որոշեցինք հանդիպել: Գիշերվա ժամը 3-ն էր, առաջարկեց գնալ թեյ խմելու: Ասա` այ խելոք, խոր գիշեր է, իսկ դու թեյի ես հրավիրում, տենց լավ չի, մի հատ էլ  Օմար Խայամի քառյակներից  կարդա իմ համար, որ սիրտս քեզ սիրի, մարմինս էլ քեզ տենչա :)
Մի խոսքով , շրջում էինք Երևանի փողոցնորով որ թեյելու որևէ վայր գտնենք: Նա վեհերոտ բռնեց ձեռքս ու սկսեց իր շնչով տաքացնել այն, հետո թիկունքից  շատ արագ գրկեց ու համբուրեց պարանոցս: Անսովոր էր, ինձ մի պահ թվաց, թե դպրոցական եմ…նրա վախը ահագնացրեց իմ խիզախությունն ու ինձ թվաց, թե մի մկնիկի հետ եմ շրջում: Համենայն դեպս, այդ պահից սկսած ես սկսեցի ֆեյսբուքի բոլոր առյուծներին մկների տեղ դնել:
Մինչ Ստեփանին հրաժեշտ տալը իմ ալ կարմիր շուրթերով այնպես համբուրեցի նրան, որ նրա օպտիկական ակնոցն անմիջապես քրտնեց, քիչ մնաց խեղճի շունչը կտրվեր: Դա եղավ մեր ֆեյսփուքյան սիրո ավարտը:
Իսկ այս մեկն ուրիշ է, ես սպասում եմ մեր հանդիպմանը, գիտեմ, գալու է իսպանական փարթիին,նա մյուսների պես մկնիկ չէ, նա իսկական առյուծ է, իմ հրաբուխն է:
Զանգեմ Սյուզիին, շոփինգի պիտի գնանք, Սյուզին ոչ միայն սեքսից է լավ գլուխ հանում, այլև լավ ճաշակ ունի հագուստի առումով:

Սյուզիի սեքսը հանդերձարանում
Սոֆիի զանգը ինձ չզարմացրեց, նա հաճախ է այդպես անում, երբ հարկավոր է մի նորաձև հագուստ գնել, իմ և նրա նախասիրությունները գրեթե նույնն են, չնայած մի քիչ սեքսի առումով տարբեր ենք, նրա համար կյանքում առաջնայինը սեքսը չէ, ինչը չեմ ասի իմ մասին:
Մենք շրջեցինք քաղաքի ամենաթանկ և նորաձև խանութներով, ես և նա շոփինգի մեծ սիրահար ենք: Այո, երեկույթները նրա համար չեն, բայց ես խելագարվում եմ նման երեկույթների համար, որտեղ կարող եմ ցուցադրել իմ վերջին բրենդային հագուստները: Նման երեկույթներին ես ուշադրության պակաս չեմ զգում, մանավանդ տղամարդկանց կողմից, իսկ որպես կանոն այդ երեկույթներին գալիս են քաղաքի ամենագեղեցիկ տղամարդիկ և դա բաց թողնելը աններելի արաք կլինի իմ կողմից: Որպես կանոն, իմ  սեքսուալ զգեստները տղամարդկանց մոլորության մեջ են գցում:
Հերթական խանութը մտնելիս տեսա ինձ շատ ծանոթ մի երիտասարդի… Երբ ներս մտանք նա մի քիչ շփոթվեց, բայց հետո աչքի պոչով նայեց վրաս և մեղմ ժպտաց, Սոֆին դա նկատեց ու հարցրեց.
-Ո՞վ է այս երիտասարդը, չլինի նրա հետ էլ ես քնել:
-Սոֆի, ի՞նչ ես խոսում, ես….,-սկսեցի իմ արդարացումների
շարքը: Իհարկե, ես խաբեցի նրան, որովհետև պետք է հարցեր տար, բարկանար, իսկ ես չեմ ուզում պատմել, ոնց եմ հոգնել խրատներ լսելուց:
Մի քանի ամիս առաջ մտա այս խանութ, ուր շատ սեքսուալ ներքնազգեստներ կան, վաճառողը նա էր և նա մենակ էր խանութում:
Չեմ թաքցնի, գեղեցիկ տղամարդ տեսնելիս մարմնովս դող է անցնում, ու ցանկություը սկսում է իշխել ինձ: Մոտեցա և մի կրծկալ վերցրեցի, կարծես իմ չափսն էր, մտա հանդերձարան և հագա այն: Բայց ուշք ու միտքս նրա կողմն էր, ուզում էի որ նա դիպչեր ինձ, շշնջար որ ես գեղեցիկ եմ, որ իմ նմանը չկա:
-Օրիորդ, Ձեր չափսն է,- հանկարծ ասաց նա:
-Այո, այո, բայց գիտեք… ես չեմ կարողանում այն արձակել…ահ, չի ստացվում, ներեցեք իհարկե… չե՞ք օգնի ինձ,- անմեղ աղջնակի աչքերս թարթելով ասացի ես:
-Կներեք, բայց ես չեմ կարող…,-վախեցած ձայով ասաց նա
-Ոչինչ, մի ամանչիր, ես թույլ եմ տալիս, թե՞ ուզում ես որ այս կրծքալով դուրս գամ հանդերձարանից, և պատուհանից ինձ բոլորը տեսնեն,-ավելացրի  ես:
-Իհարկե ոչ, հիմա կմոտենամ,- մեղմ ձայնով ասաց նա:
Մինչ ինձ մոտենալը, նա փակեց խանութի դուռը, վախենում էր, որ այդ ընթացքում մարդ կմտնի խանութ և նրան անհարմար « գործի» վրա կբռնացնեն: Նա մոտեցավ հանդերձարանին, զգույշ բացեց դուռը, և անգամ չնայեց վրաս:
-Մի վախեցիր, ԵՍ ՉԵՄ ԿԾՈՒՄ, հանգիստ նայիր վրաս,- վստահ ձայնով ասացի ես:
Տղան բարձրացրեց գլուխը և ասաց.
-Կպտտվե՞ք:
Ես մեջքով շուռ եկա, իսկ նա շփոթված սկսեց արձակել կրծկալս: Իմ կյանքում հանդիպածներից նա ամենաանհամարձակն էր, բայց այդ պահին դա ինձ դուր էր գալիս, նրա ձեռքերը դողում էին, ու ես զգում էի նրա շնչառությունը մաշկիս:
Syuzi Երբ նրան հաջողվեց արձակել կրծկալը, ես շուռ եկա նրա կողմը, իսկ նա վառվում էր ցանկությունից…չէ, երկուսս էլ վառվում էինք: Ես ձեռքերով դիպա նրա մազերին, հետո ձեռքերս սահեցրի նրա այտերին, իսկ հետո շուրթերին: Բայց նա լուռ էր, լուռ ու կրակոտ աչքերով նայում էր ինձ, քարացած կանգնած: Հետո սկսեցի համբուրել նրա տաքացած շուրթերն, ու այդ պահին նա չդիմացավ, արձակեց իր փողկապը, որն այդքան խանգարում էր նրան, հետո մաքրեց ճակատի վրայի քրտինքը և դեմ տվեց ինձ պատին: Այ քեզ բացահայտում, երիտասարդը համբուրվել էլ գիտեր, սկսեց համբույրից, իսկ հետո շուրթերով իջավ ներքև: Սրահում հնչում էր I feel good երգը, որի ռիթմերի տակ նա տիրում էր ինձ, այնպես ինչպես ոչ ոքի:
-Էս էր ուզածդ այ երեսառած, դե ասա, որ  հաճելիա,- շնչակտուր գոռում էր նա
-Լռիր ու շարունակիր,- պայթեցի ես:
Նրա գեղեցիկ, ատլետիկ մարմինը, նրա վրայից եկող հոտն ինձ խենթացնում էր, ու ես ինձ երկնքում էի զգում: Այդ հասարակ վաճառողը, հաճույք պատճառելու մեծ վարպետ էր: Հանդերձարանը փոքր էր, և մենք շարունակեցինք գետնին, նա ներքևում, իսկ ես վերևում էի, իսկ հետո հակառակը:Նա դիպչում էր կրծքերիս, բռնում էր, համբուրում էր ագահորեն:
« Ինչ քաղցր ես բուրում երեսառած տիկնիկ» ,- ասում էր նա և շարունակում: Մի քանի րոպե հետո, նա վերջապես ավարտեց և ես լսեցի նրա բավարարված հևոցը: Ես կանգնեցի, թողնելով նրան մերկ գետնին պառկած, հագա հոգուստը և գնացի դեպի դուռը:
« Իսկ մենք էլի՞ կհանդիպենք»,- հարցրեց նա
«Չեմ կարծում»,- ժպտալով պատասխանեցի ես և դուրս եկա:


Նազելին ու Նարեկը  ♥
Ինձ տհաճ կիրակի է սպասվում: Արդեն մեկ շաբաթ է այս միտքն ինձ ուղղակի հանգիստ չի տալիս: Երկար սպասված իսպանական փարթիին մասնակցելուց ոչ կարող եմ հրաժարվել, ոչ էլ ուրախ տրամադրությամբ նախապատրաստվել: Եւ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ ես չեմ սիրում նման հավաքույթներ, պարեր զվարճանք… բա ի՞նչ եմ անելու: Չէ, փարթիին ես հաստատ կգնամ, որովհետեւ Նարեկին այնտեղ տեսնելու ցանկությունն ավելի մեծ է, քան նրան տեսնելու հետեւանքի տհաճությունը : Նարեկն ինձնից 10 տարով մեծ է, բարձրահասակ ու մեծ-մեծ, խորաթափանց աչքեր ունի: Նա խենթ է, երբեք հետը չես ձանձրանա. Մենք շատ ընդհանուր ընկերներ ունենք…
Հիշում եմ այդ օրը,արդեն բավական ուշ էր, երբ մենք դուրս եկանք ակումբից, որտեղ իմ ամենամտերիմ ընկերուհու՝ ծնունդն էինք նշում: Շքեղ, կաշեպատ մեքենայի փակ http://armladies.wordpress.comտարածության մեջ այդ օրը Նարեկի կողքին էի հայտնվել. Ամենավերջինը ես էի, ում նա պատրաստվում էր տուն ճանապարհել: Առաջին հավաքույթը չէր, որին երկուսս էլ հրավիրված էինք, այդ օրն էլ նախորդ բոլոր հավաքույթներից ավելի ակտիվ էինք ու ավելի շատ էինք միասին պարել, փոխադարձ կատակներ արել: Բայց մեքենայում նրա կողքին նստել էի անծանոթի պես լուռ, հուզված էի ու կորցրել էի անմիջականությունս. Որ չմատնեմ ՝ ինչ է ներսումս այդ պահին կատարվում, խոսում էի առանց նրան նայելու: Մեջս ամեն ինչ տակնուվրա էր լինում , տարօրինակ երանության մեջ էի ու ոչ թե գինուց, այլ նրա ներկայությունից : «Ի՞նչ կլինի, եթե նրա ձեռքերն ինձ շոյեն»,- աչքի պոչով ղեկը բռնած նրա ուժեղ ձեռքերը զննելուց հետո մտածեցի ու քարացա այդ մտքից: «Հոգնել ե՞ս»,- արդեն մեր տան դարպասին մոտենալիս հարցրեց Նարեկը,- «Մի քիչ» ,- պատասխանեցի՝ շրջվելով նրա կողմը ու լուսնի լույսի տակ նկատեցի նրա շուրթերին խաղացող ժպիտը, վառվող աչքերը. գլուխս պտտվեց, ու չհասկանալով, թե նրա շագանակագույն աչքերի խորքում ինչ է թաքնված, շփոթվեցի: «Սպասիր»,-ձեռքս սեղմեց, հետո արագ դուրս եկավ մեքենայից, բացեց իմ կողմի դուռն ու ձեռքը ինձ պարզեց. Օգնությունից չհրաժարվեցի, մեքենայից դուրս եկա, ու շնորհակալություն հայտնելուց եւ բարի գիշեր մաղթելուց հետո ձեռքս հետ քաշեցի, որ գնամ, բայց Նարեկը ձեռքս ավելի ամուր սեղմեց: «Երեկույթը քեզ դուր չեկա՞վ»,- հարցրեց՝ մի քանի քայլով ինձ ավելի մոտենալով: Նրան այդքան մոտ կանգնած լինելուց չէի համարձակվում շունչ քաշել, վախենում էի հայացքս վերեւ բարձրացնել ու սկսեցի կմկմալ. «Ա-մեն ինչ շատ լավ էր»: Զգացմունքներս, որ այդ օրն ամեն կերպ փորձում էի թաքցնել, հուզմունքս ավելի արտահայտիչ դարձրեց, ու ամոթից կարմրեցի, վառվեցի: «Լու՞րջ»,-նորից հարցաքննեց Նարեկը ու մատները սահեցրեց մազերիս մեջ ու առաջ գալով համբուրեց դաստակիս զարկերակը: Նրան էլ չէի տեսնում, միայն զգում էի, թե ինչպես ձեռքերը մեջքիս փաթաթվեցին , շուրթերը ստիպեցին բացել շուրթերս եւ գտնել նրա լեզուն: Նրա օծանելիքի բույրն ու սրտիս արագ աշխատանքը ինձ ավելի էր թուլացնում ու ենթարկեցնում նրա համբույրների համաչափությանը՝ մեկ արագ, մեկ դանդաղ ու քնքուշ ընդմիջմամբ: Գիտակցությունս մթագնել էր, մարմնովս կրակն էր վազում ու նրան ավելի ամուր էի ուզում հպվել: «Նարե՜կ»,- կամքիցս անկախ հեւացի… Այս դեպքից 2 շաբաթ անց Նարեկին կրկին կտեսնեմ վաղվա փարթիում., բայց…  գիտեմ,մենակ չի գալու…
http://armladies.wordpress.com
Սաշա. խաղ
Վերջապես մի փոքր ժամանակ գտա ու դուրս եկա խանութ, որպեսզի իսպանական փարթիի համար տեղը տեղին պատրաստվեմ: Սիրում եմ մենակ շրջել խանութներով, որովհետև ինչքան էլ ընկերուհիներս նորաձև լինեն, անպայման մի տարօրինակ ու ինձ չսազող բան կհագնցնեն  ու կասեն/ «Իսկը քեզ համար է»:
Առևտրի կենտրոնում, հարյուր անգամ անիմաստ շրջելիս հանկարծ բախվեցի մի ամուր կրծքի: Աչքերս բարձրացրի ու շփոթմունքից բերանս բաց մնաց` Ալեքսն էր:
-Սաշա՜, ողջո՛ւյն, ինչպե՞ս ես: Քանի օր է քեզ եմ փնտրում:
Ես չգիտեի ինչ պատասխանել: Առանց այդ էլ Ալեքսն ամբողջ շաբաթ դուրս չէր եկել մտքիցս: Նա շարունակեց.
-Լսիր,  շա՞տ ես զբաղված, արի միասին սուրճ խմենք:
- Արի՜, -վերջապես վերակենդանացա ես:
Մենք քայլեցինք դեպի հակառակ մայթում գտնվող գողտրիկ սրճարաններից մեկը: Այն շրջապատված էր սաղարթախիտ կանաչով ու, ասես կտրում էր քաղաքի աղմուկից ու փոշուց:
Նստեցինք դեմ դիմաց: Տեր աստվա՛ծ, նորից այդ հայացքը, որ խառնում է իմ ողջ էությունը: Հանկարծ մի անակնկալ համարձակություն իջավ վրաս.
-Ալեքս, արի՜ խաղ խաղանք,-խորամանկ ժպտալով ասացի ես:
- Արի՜,-առանց թարթելու ու ինքնավստահ ասաց նա, կարծես գիտեր, թե խոսքը ինչ խաղի մասին է:
Ես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ մի փոքր հենվեցի սեղանին ու ասացի.
- Վստահ ե՞ս, որ կդիմանաս:
Նա այնքան անկեղծ ծիծաղեց, որ ես էլ ավելի համարձակություն ձեռք բերեցի:
-Շատ  լա՛վ, էդ դեպքում սկսենք:
- Սկսե՜նք, -ասաց նա` նույնպես հենվելով սեղանի վրա:
Ու առաջինը սկսեցի ես.
-Ես հիմա դանդաղ մոտենում եմ քեզ, խոնարհում եմ գլուխս, ու զգում եմ քեզանից եկող օծանելիքի ու ծխախոտի գլխապտույտ հոտը: Վզիդ վրայի մկանները լարված են, բայց ես մեղմ համբուրում եմ վիզդ: Ձեռքս դանդաղ սահեցնում եմ քո ամրակազմ կրծքի վրայով ու..զգում եմ, թե ինչպես է արագանում սրտիդ բաբախյունը:
Ալեքսը պատրաստ էր այս խաղին.
- Ես բռնում եմ ձեռքդ ու համբուրում եմ ափդ..բռնում եմ քո կոնքերից, շոյում եմ այդ հրաշալի, գծագրված կատարելություննրն ու նստեցնում գիրկս…Ես զգում եմ մազերիդ փափկությունը, շոյում եմ նուրբ ուսերդ ու համբուրում եմ ականջդ:
Ես արդեն փոշմանեցի, որ մտա այս խաղի մեջ, մտածեցի, որ ես չեմ դիմանա, բայց որոշեցի շարունակել խաղը.
-Ալեքս, Ալեք՛ս,- գրեթե հոգոց հանելով ասացի ես ու զգացի, թե ինչպես սեղանին հենված Ալեքսի արմունկները սկսեցին դողալ: Մատուցողուհին հեռվից տեսնելով, որ մենք իրար մոտեցած զրուցում ենք, երևի մտածեց, թե սիրահարվածներ ենք ու որոշեց մեզ չխանգարել:
http://armladies.wordpress.com
Ես ուժեղացրի հարձակումս.
- Ես համբուրում եմ ականջդ, դունչդ ու դանդաղ մոտենում եմ շուրթերիդ:
Նա.
-Ես համբուրում եմ գեղեցիկ աչքերիդ կոպերը, սկզբում մեկը, հետո` մյուսը:
-Ես հետ եմ քաշվում:
- Ես երկու ձեռքով քեզ քաշում եմ դեպի ինձ ու զգում եմ քո մարմնի ջերմությունը:
- Ես ետ եմ տանում գլուխս:
-Ես համբուրում եմ դունչդ, վիզդ…
- Ես երկու ձեռքով ամուր բռնում եմ մազերիցդ:
- Ես բռնում եմ քեզ ամուր ու սկսում եմ ագահորեն համբուրել շուրթերդ, Սաշա՛… Հերի՛ք է,- գրեթե գոռաց նա, արագ վեր կացավ ու հեռացավ:
Հաղթանակի սուրը իմ ձեռքում էր, ու ես նույնպես վեր կացա: Միայն թե Մոնա Լիզայի ժպիտը չէր հեռանում դեմքիցս:



Իսպանական Փարթին
http://armladies.wordpress.com
Փարթին տեղի էր ունենալու մեր քաղաքի թանկարժեք հյուրանոցներից մեկում: Արդեն այն սկսել էր, երբ մենք չորս ընկերուհիներով ներս մտանք սրահ: Հնչում էր իսպանական կրքոտ կիթառի ձայնը, մի քանի զույգեր պարում էին: Ես ու Նազելին մոտեցանք բարին: Սոֆին ու Սյուզին անմիջապես բռնեցին ռիթմերն ու մտան պարահրապարակ: Սյուզին արդեն իսկ հարբած էր: Նա սկսեց խենթի պես պտույտ գալ: Սոֆին մոտեցավ մեզ, կրակայրիչով վառեց ծխախոտն ու բութ մատով ցույց տվեց նրա ետևում պարող տղային.
-Լավնա չէ՞ՙ,  էսօր ամբողջ երեկո նրա հետ եմ պարելու:
- Իսկ հետո, – հարցրեցի ես:
- Ինչպես միշտ` ոչինչ..,- խորամանկ ժպտաց Սոֆին ու կատվի քայլավածքով մոտեցավ այդ տղային:
Ես ու Նազելին մի մի բաժակ մարտինի վերցրեցինք:
-Սաշա, չգիտեմ ի՞ՙնչ անեմ, նա այստեղ է, -հանկարծ շփոթված ասաց Նազելին ու փորձեց փախչել:
-Հանգիստ, սիրելիս,-հանգստացրի ես նրան,- ի դեպ Նարեկը մենակ է:
- Ի՞ՙնչ կապ ունի,- վրդովված ասաց նա ու թեքվեց բարի կողմը:
Սոֆին զբաղված էր իր նոր խաղալիքով, Սյուզին ինքնամոռաց պարում էր: Ինձ հանգիստ չէին տալիս Ալեքսի մասին մտքերը: Արդեն երազում էի նրան տեսնել:
Մտքերի մեջ տարված` հանկարծ լսեցի Սյուզիի գոռոցը.
-Ապուշ, ձեռքերդ քեզ քաշիր,- մի հարբած երիտասարդ մոտեցել էր Սյուզիին, բայց երևի դուրը չէր եկել, թե չե հաստատ այդպես չէր խոսի հետը:
Այդ պահին Նարեկը մոտեցավ Նազելիին.
- Բարև,  կարո՞ՙղ ենք խոսել:
Նազելին կարծես հալվեց, բայց իրեն հավաքելով ասաց .
- Կներես, ես զբաղված եմ:
Նարեկը ծանր հոգոց հանեց, վերադարձավ իր տեղն ու սկսեց անթարթ հայացքով նայել Նազելիին:
http://armladies.wordpress.com
Այդ պահին պարահրապարակում իսպանական երաժշտության հետ համատեղ կրքերն էլ էին թեժանում:
Այդ նույն հարբած երիտասարդը մի անգամ էլ փորձեց  ձեռքերին ազատություն տալ : Սյուզին ապտակեց նրան: Տղան չդիմացավ այդ ստորացված վիճակին ու հարվածեց Սյուզիին: Ես տեղիցս վեր թռա, Սոֆին հրեց իրենով տարված երիտասարդին ու վրա հասավ:
Սյուզին քմծիծաղով վրա բերեց.
-Դե, դա նորմալ է բոլոր փոքր ա******* ու խոշոր բռունցք ունեցող տղամարդկանց համար:
Սա ավելի կատաղեց: Սկսվեց խառնաշփոթ: Նազելին մոտ վազեց և քանի որ այլ բան անելու ի վիճակի չէր ոտքից հանեց բարձրակրունկ կոշիկն ու հարվածեց հարբածի գլխին: Աղմուկն ու աղաղակը ամբողջ  հյուրանոցային համալիրում տարածվեց: Սյուզիին քաշելիս տեսա, թե ինչպես Նարեկը Նազելիին գրկեց ու դուրս տարավ: Սիրտս մի քիչ թեթևացավ:
Ներս վազեց անվտանգության աշխատակիցն ու բռնեց հարբած երիտասարդի ձեռքերը:
Ես ու Սոֆին դուրս տարանք Սյուզիին: Տաքսի կանգնացրինք:
Մեր երեկոն փչացել էր: Մենք Սյուզիին մեքենա նստեցրինք ու ճանապարհվեցինք Սոֆիի բնակարան:
- Բայց, անվտանգության աշխատակիցը վատը չէր,- ասաց Սոֆին, մենք երեքով իրար նայեցինք ու պայթեց միահամուռ մի ծիծաղ:
Հետո ամբողջ ճանապարհին Սյուզին հայհոյում էր այն տղային, հետո սկսեց հայհոյել ամբողջ Ադամի ցեղին.
-Բա դրանք մա՞ՙրդ են, բա դրանք տղամա՞ՙրդ են…ասեմ ինչո՞ՙվ են մտածում, աաաա….
-Լռիր աղջիկս, դու մեծ հաշվով բացահայտում չես արել,- ավելացրեց Սոֆին:
-Սյուզի, զարմանալի աղջիկ ես հա…համ գայթակղիչ շորիկներ ես հագնում, պարահրապարակը քեզնով անում, համ էլ ուզում ես չմոենա՞ՙն:
-Սաշա, չափահաս կույս, դու գոնե մի խոսիր, դու ի՞ՙնչ գիտես մեղրի քաղցրությունը,ասա՜…
-Քաղցրը, երբ շատ է , զզվելի է, դա հաստատ գիտեմ,- մտամոլոր պատասխանեցի ես ու հայացքս ձուլվեց գիշերային Երևանի լույսերին:
Սոֆիի բնակարան դեռ չհասած Սյուզին քնեց, մի կերպ բարձրացրինք վերև ու պառկեցրինք: Ես վերմակով ծածկում էի նրա գեղեցիկ մարմինն ու փորձում ելք գտնել Սյուզիին ավելի լավը տեսնելու հարցում…չէր ստացվում, նա համառ ինքնակործանման ճամփան էր բռնել:
-Սաշ, թո՛ղ նրան, թող քնի, դու արի խոհանոց,- շշուկով կանչեց Սոֆին:http://armladies.wordpress.com
Մենք տաք շոկոլադ խմեցինք ու փորձեցինք կապվել Նազելլին.
-Անահասանելի է,-ասացի:
-Հաստատ լավ է, որ չի զանգել,-ժպալով ասաց Սոֆին ու ավելացրեց,- Գիտե՞ՙս, կյանքում ոչինչ պատահաբար չի լինում…




Հրմշտոցի ու իրարանցումի մեջ մի հզոր ձեռք ինձ պոկեց, տարավ.  Նարեկն էր, պահը բաց չէր թողել: Թաշկինակը շփոթված հանեց գրպանից ու սկսեց վախվորած քթիցս հոսող այունը սրբել ու գրեթե հրամայական տոնով ստիպեց ինձ ենթարկվել իրեն ու նստել իր մեքենան: «Գնացինք, քեզ չեմ թողնի այստեղ»,- ասաց ու բացեց մեքենայի դուռը: Նա ողջ երեկույթի ընթացքում լուռ հետեւել էր ինձ, մի քանի անգամ էլ առաջարկել էր առանձնանալ՝ ասում էր հետս խոսելու բան ունի, բայց ես կտրականապես մերժում էի: Հիմա իմ կամքից անկախ կամ էլ ճիշտ հենց իմ կամքով նորից նրա հետ էի: Մտածեցի՝ էլ հետը խոսելուց, աչքերին նայելուց փախչել չի լինի: Գնում էինք նեղ ու ծառաշատ փողոցով, մի տեսակ անտառ էր հիշեցնում:
- Ընկերուհիներիցդ ամենասիրունը դու ես,- մեքենան շատ կտրուկ կանգնեցնելով ճանապարհի հենց մեջտեղում ու շրջվելով իմ կողմ՝ ասաց Նարեկը: «Էլի խենթությունը բռնեց»,- մտածեցի ու հարցրի՝ բոլորին ուսումնասիրե՞լ ես:
-Չէ, չեմ ուսումնասիրել, դու իմ համար ամենասիրունն ես:
«Քեզանից էլ չեմ վախենում»,-մտքումս խոստովանեցի՝ ուղիղ նրա աչքերի մեջ նայելով: Իսկ աչքերը կարմրած էին ու թաց, ծովի պես խորը ու հենց այդ խորության մեջ ինձ կորցրեցի, դարձա ավելի համարձակ: Ուժերս լարեցի ու ամուր գրկեցի նրան, նա երեւի չնկատեց էլ, որ իր ջերմությունից աչքերս լցվեցին: Նա ինձ էր սեղմում իր գրկում, ես՝ նրան ու ցավեցնելու չափ ամուր: Շուրթերն էլ զգուշորեն սահում էին դեմքիս վրայով, այնքան զգուշորեն, կարծես վախենում էր ինձ ցավ պատճառելուց: Համբույրի պես քնքուշ էին նաեւ ձեռքերը, որ զգուշորեն թափանցեցին բլուզիցս ներս:
«Նազելիիիիի, քեզ ոնց եմ սիրումմմմմմ»,- ասելով ձեռքը տարավ կրծկալիս կապիչին:
-Նարե՜կ, խնդրում եմ, պետք չէ, ոչ այստեղ: Միանգամից իրականություն վերադառնալով՝ Նարեկը հետ քաշվեց ու մի պահ քարացած նայեց վրաս, բայց մի պահ… հետո ավելի ուժեղ թափով ընկավ վրաս ու սկսեց ագահորեն համբուրել դեմքս, պարանոցս՝ միաժամանակ դանդաղ արձակելով բլուզիս կոճակները: Աչքերն իջեցրեց դեմքիցս ու կրքոտ հայացքով զննեց սեւ, քողի պես թափանցիկ կրծկալիս տակ թաքնված կրծքերս, հետո հայացքը նորից բարձրացրեց աչքերիս… կրքից ու ցանկությունից սկսեցի դողալ… բայց կեսգիշերի սառը քամին սթափեցնող էր ու դառը, անցանկալի:
Անխուսափելի էր…երդվում ես ինքդ քեզ, համոզում, քարոզում, բարոյախրատական կարդում, բայց երբ տեսնում ես նրան, ում համար սիրտդ է ալեկոծվում ու աշխարհը մոռացվում է իր բարքերով տեղի է ունենում անխուսափելին…Կեսգիշերի սառը քամին ինձ միշտ հիշեցնում է ճակատագիրը անհասանելի սերերի:


  • Share to Facebook
  • Share to Twitter
  • Share to Google+
  • Share to Stumble Upon
  • Share to Evernote
  • Share to Blogger
  • Share to Email
  • Share to Yahoo Messenger
  • More...

0 коммент.

 
© 2011 Անձնական Բլոգ
Designed by BlogThietKe Cooperated with Duy Pham
Released under Creative Commons 3.0 CC BY-NC 3.0
Posts RSSComments RSS
Back to top